Լիոնելը կամ էլ պարզապես , ինչպես նրան սիրում են կոչել բոլորը, Լեո Մեսսին լույս աշխարհ է եկել 1987 թվականի հունիսի 24-ին Արգենտինական Սանտա Ֆէ քաղաքում։ Ի տարբերություն Մարադոնայի ՝ Մեսսին գյուղական կյանքից ֆուտբոլում հայտնված անձնավորություն չէ։ Նա ծնվել է և մեծացել ամեն ինչով ապահովված ընտանիքում, ինչն , այնուամենայնիվ , չխանգարեց , որպեսզի դեռ օրորոցային տարիքում նրա առաջին խաղալիքը դառնա գնդակ։
Մեսսիների ընտանիքում կասկած չկար , թե նրանց հրաշամանուկին ինչպիսի ապագա է սպասվում։ Բավական էր տեսնել , թե ինչպես է փոքրիկ Լիոնելը գիշերները քնում գնդակին փաթաթված, կամ էլ , թե ինչպես էր դեռ չորս տարեկանում գնդակով շրջանցում ավագ եղբայրներին, որոնցից մեկը նրանից մեծ էր 5, մյուսը՝ 7 տարով։ Օլդ Բոյս թիմի մանկական խմբակի մարզիչը էր Էնրիկե Դոմինգեսը, որը հիշում էր .

Այն հնարքները, որոնք նա կատարում էր գնդակով, խիս
տ հակասում էին նրա ֆիզիկական տվյալներին։ Նման կարգի հակասություն ես իմ գործունեության ընթացքում նկատել եմ միայն մեկի մոտ՝ Մարադոնայի։
Էնրիկե Դոմինգես
Նա սկսել էր իր կարիերան Նեվելի «Օլդ բոյս» թիմում։ 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար։ Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են Բարսելոնա ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոն
ա քաղաք։
Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել Ռիվեր Փլեյթի ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահաջները։ Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից։ Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան Բարսելոնա։






ՄՈՒՏՔ
Քվեարկություն

Հավանումեք այս կայքը

Результат опроса Արդյունքներ 
Քվեարկել են: 126                                          

մԻՆԻ ՉԱՏ
կայքի ընկերները